Քաղաքական

19.09.2018 15:49


Կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը Անկախության տոնին. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը

Կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը Անկախության տոնին. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնի միջոցառմանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։

«Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն: Փաշինյանը և իր վարչակազմը ՀՀ 2-րդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակներն են և, ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գորրծընթացու»,-ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ հիմա Անկախության տոնին ընդառաջ փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում:

Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ դա պարզապես երեսպաշտություն է:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։

Այս խորագրի վերջին նյութերը