Աշխարհ

20.09.2018 18:41


Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը, որով վերջինս պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Ադրբեջանը բռնապետություն անվանած ֆրանսիացի լրագրողների վերաբերյալ որոշումը: Նախորդ տարվա նոյեմբերին Փարիզի առաջին ատյանի դատարանը անընդունելի էր համարել Ադրբեջանի կառավարության հայցը, որով վերջինս լրագրողներին մեղադրել էր Ադրբեջանին վարկաբեկելու մեջ։ Այնուհետև Ադրբեջանը դիմել էր Փարիզի վերաքննիչ դատարան:

Նշենք, որ France 2 հեռուստաընկերության լրագրողներ Էլիզ Լյուսեն և Լորան Ռիշարը լուսաբանել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի այցերն Ադրբեջան և Ղազախստան: 2015-ի սեպտեմբերին հեռարձակված հաղորդման մեջ նրանք Ադրբեջանի իշխանությունը բնորոշել էին որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը:

Ադրբեջանի կառավարությունը նրանց դեմ հայց էր ներկայացրել Փարիզի դատարան՝ լրագրողներին մեղադրելով Ադրբեջանին վարկաբեկելու և զրպարտելու մեջ։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը