Լրահոս

21.09.2018 12:41


Արարատում 60-ամյա վարորդը խաղողով բարձված տրակտորով բախվել է Opel-ին, Opel-ն էլ ГАЗ 53-ին․ կա վիրավոր

Արարատում 60-ամյա վարորդը խաղողով բարձված տրակտորով բախվել է Opel-ին, Opel-ն էլ ГАЗ 53-ին․ կա վիրավոր

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 60-ամյա Ռուբիկ Հարությունյանը իր վարած T16 մակինիշի 7939 AP համարանիշի տրակտորով Այգավան-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում բախվել է Այգավան գյուղի բնակիչ 28-ամյա Համլետ Արամյանի վարած Opel մակնիշի 34 DN 671 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված Ոսկետափ գյուղի բնակիչ 35-ամյա Նորիկ Իրիցյանին պատկանող ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի ջրատար ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Արամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել խաղողով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը