Քաղաքական

22.09.2018 08:56


Այսօր լռության օր է․ քարոզչությունն արգելվում է

Այսօր լռության օր է․ քարոզչությունն արգելվում է

Սեպտեմբերի 21-ին ավարտվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը, Երևանի խնդիրները լուծելու տեսլականը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

«Ժառանգության» համամասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

ՀՅԴ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը:

«Երևանի հանրություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը:

«Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստների» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը:

«Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը