Պարզվել է՝ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են խմած․ երկուսն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժանմունքի հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից սեպտեմբերի 17-ին Արտաշատի խճուղում ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետում (ժողովրդին հայտնի Նորագավիթի ԳԱԻ պոստ) տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով ստեղծված նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան վարել է 25-ամյա Նարեկ վարդանյանը, իսկ ողևորը եղել է 30-ամյա Արամ Առաքելյանը։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջիններս տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը ենթարկվել էին սթափության փորձաքննության։ Պարզվել էր, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձ աստիճան) վիճակում։ Իսկ դեպքի վայրում Ն․ Վարդանյանը ոստիկաններին հայտնում էր, որ վարորդը եղել է Ա․ Առաքելյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Առաքելյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, իսկ Ն․ Վարդանյանը ՀՀ ՊՆ N զորամասում` կոչումով ենթասպա է։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։