Լրահոս

22.09.2018 21:08


Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը

Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը: Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից:

Նրան տեղափոխել են Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են և այժմ բժիշկները պայքարում են երկրորդ ոտքը պահպանելու համար: Կայքի տեղեկություններով, Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված է եղել սահմանափակ ծառայություն և իրավունք չունեին տանել առաջնագիծ։

Այս խորագրի վերջին նյութերը