Մյասնիկյան պողոտայում 32-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով բախվել է ծառին և արմատախիլ արել այն
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 32-ամյա Վահագն Վարդանյանը՝ իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 88 ZZ 868 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում, «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով, բախվել էլեկտրասյանն ու բետոնե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։