Բաքուն «սուբյեկտիվ և կանխակալ» է որակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը
Պաշտոնական Բաքուն «անհիմն և անհարկի» է որակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի առնչությամբ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքները:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասված է, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին, չարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները և դուրս է գալիս կազմակերպության մանդատի շրջանակից»:
«Հայկական քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ է և կանխակալ, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների դիրքորոշմանը՝ բացառությամբ Հայաստանի»,-Minval.az-ի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միտումնավոր կերպով լռության է մատնում Հայաստանի Զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծման փաստերը: Պաշտոնական Բաքուն նաև հայտարարում է, թե լարվածության աճին ու բանակցային գործընթացի խաթարմանը նպաստում են «Հայաստանի վարչապետի անիմաստ և հակասական հայտարարությունները»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների գնդակոծման առնչությամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունն ավելի է սրում իրավիճակը և ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանին սպառնացող վտանգի աճը թույլ չտալու համար»,-ասված է Յուրի Խաչատուրովի հայտարարությունում, որը հրապարակվել է ուրբաթ օրը ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում:

Աղբյուրը՝ Ազատություն