Վանեցյան․ «Չեմ կարծում, որ մենք պետք է միջամտենք» (տեսանյութ)
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը նշեց, որ ակնկալում է, որ այս ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը և ժողովրդի տված քվեով ընտրվելու է Երևանի քաղաքապետ:
«Որևիցե մեկի մոտ կասկած չի լինելու այս ընտրության առումով»,-ասաց նա:
Սեպտեմբերի 22-ին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում ոստիկանության անցկացրած խուզարկության մասին հարցին ի պատասխան ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ գործառույթները ոստիկանությանն են, ոչ թե ԱԱԾ-ինը:
«ԱԱԾ-ն, իմ կարծիքով, չպետք է խառնվի ընտրական գործընթացներին, և եթե մեր ոստիկանությունն աշխատում է, ես չեմ կարծում, որ մենք պետք է միջամտենք»,-ասաց Վանեցյանը: