Լրահոս

23.09.2018 13:26


Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ը, BMW-ն, 06-ը. կա 5 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ը, BMW-ն, 06-ը. կա 5 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի Թալինի վարչական տարածքում, բախվել են Գյումրու բնակիչ, 61-ամյա Ավետիկ Հովհաննիսյաի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ՍՏ 537 համարանիշի, Երևանի բնակիչներ, 22-ամյա Գևորգ Բեջանյանի վարած BMWմակնիշի 35 PO 846 համարանիշի և 39-ամյա Արման Դունամալյանի վարած Lexus մակնիշի 79 AO 919 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Գ. Բեջանյանն ու նրա ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 25-ամյա Սիրան Բեջանյանը, Երևանի բնակիչ, 41-ամյա Նունե Շամոյանը, 06-ի վարորդ Ա. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Գյումրիի բնակիչ, 54-ամյա Անահիտ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Թալինի, մի մասն էլ՝ Երևանի Արմենիա բժշկական կենտրոններ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը