Լրահոս

23.09.2018 17:16


Տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, որից հետո իրեն կամրջից ցած է նետել

Տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, որից հետո իրեն կամրջից ցած է նետել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները կամրջի վրա հայտնաբերել են Toyota մակնիշի 88 DP 858 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարել է ինքնասպսն եղած տղամարդը:

Ավտոմեքենան կայանելով կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Թալին քաղաքի բնակիչ էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը