Լրահոս

23.09.2018 22:37


Ավազակային հարձակում «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում

Ավազակային հարձակում «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում

Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Ռ․ Հովհաննիսյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հափշտակված գումարը կազմում է 4 միլիոն 200 հազար դրամ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը