Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցներում բախվել են Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Սարգիս Խասիկյանի վարած Mercedes մակնիշի 35 FV 698 համարանիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Համլետ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի H 209 PO 123 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Թադևոսյանի ուղևոր, ԱԺ պատգամավոր Մարգարիտա Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ս․ Խասիկյանը աշխատում է «Բերգ Քոնստրաքշն» ՍՊԸ-ում, որպես բույքմեքեր։ Իսկ Հ․ Թադևոսյանը «Սպայկա» ՍՊԸ-ում՝ կոմերցիոն տնօրեն։
Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվել

Մանրամասները՝ shamshyan.com-ում։