Լրահոս

23.09.2018 22:46


Ինքնասպանություն Արարատի մարզում․ 55-ամյա տղամարդը ծիրանի ծառից կախվել է

Ինքնասպանություն Արարատի մարզում․ 55-ամյա տղամարդը ծիրանի ծառից կախվել է

Երեկ, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 55-ամյա Շահեն Գ․-ի դին՝ ծիրանի ծառից կախված վիճակում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի մոտ հայտնաբերվել է նամակ, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «5 ամիս է՝ տառապում եմ անքնությամբ, ներվային համակարգս շարքից դուրս է եկել, ոչ մեկին չմեղադրեք, հարգելի ոստիկաններ»։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը