Քաղաքական

23.09.2018 23:19


Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներ ներկայացված հայտարարագրերը և նշեց, որ սա վերջնական տվյալները չեն, և քաղաքական ուժերը երկրորդ հայտարարագիր պետք է ներկայացնեն, որտեղ և կներկայացնեն վերջնական տվյալները:

Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մուծումները կազմել են 58 միլիոն 942 հազար դրամ, որից ծախսվել է 17 միլիոն 915 հազար 400 դրամ:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը մուծումները կազմել 1 միլիոն 600 հազար դրամ, որից ծախսվել է մեկ միլիոն յոթ հազար դրամը:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն մուծումները կազմել են երկու միլիոն 220 հազար դրամ, որից ծախսվել 172 հազար ութ հարյուր դրամը:

«Ժառանգություն» կուսակցություն մուծումները կազմել են 7 միլիոն դրամ, որից ծախսվել է վեց միլիոն 796 հազար 680 դրամը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն մուծումները կազմել 250 հազար դրամ, ծախսվել է 249 հազար 996, մնացորդը 4 դրամ:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել 40 միլիոն դրամ, որից ծախսվել է 39 միլիոն 953 հազար 624 դրամ:

«Լույս» կուսակցությունների դաշինքի մուծումները կազմել են 8 միլիոն 280 հազար դրամ, որից ծախսվել է 6 միլիոն 266 հազար 275 դրամ:

«Հայ հեղափոխական դաշնակցության» մուծումները կազմել են 2 միլիոն հարյուր հազար դրամ, որից ծախսվել է 1 միլիոն 716 հազար 800 դրամ:

«Ռեֆորմիստներ» կուսակցության մուծումները կազմել են 3 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսվել է 2 միլիոն 831 հազար 400 դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցության մուծումները կազմել են 5 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսվել է 5 միլիոն 441 հազար դրամը:

Բաբիկյանը նաև նշեց, որ «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը մուծումներ և ծախսեր չի կատարել, շարժը կազմել է զրո, Հայք (Հայկազունիներ) կուսակցությունում ևս շարժ առկա չէ:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը