Այսօր Իշխան Զաքարյանը կպատասխանի Սպարտակ Մելիքյանին
Երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը հայտարարել է, թե Վերահսկիչ պալատն «Անանիա Շիրակացու» անվան միջազգային հարաբերությունների համալսարանում կատարած ստուգումների պարագայում խեղաթյուրել է իրականությունը և վարկաբեկել համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը։ Նրա խոսքերով՝ «Անանիա Շիրակացի» համալսարանն արժանացել է խիստ քննադատության միայն այն պատճառով, որ հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը՝«սև ցուցակում» չհայտնվելու համար տալ 4000 դոլար կաշառք, ինչն էլ համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ:
-Պարոն Զաքարյանի քննադատությունն էլ այդ սպառնալիքի հետևանքն է,-հայտարարել է Ս. Մելիքյանը՝ վստահություն հայտնելով, որ իր այս ահազանգին գործնականորեն կարձագանքեն և՛ ՀՀ Գլխավոր դատախազությունում, և՛ ԱԱԾ-ում:
«7օր»-ի տեղեկություններով՝ «Անանիա Շիրակացու» անվան համալսարանը պատկանում է հենց Սպարտակ Մելիքյանին։
-«Անանիա Շիրակացու» անվան համալսարանը պատկանում է ինձ,-մեզ հետ զրույցում հաստատել է Ս. Մելիքյանը՝ ավելացնելով,-Իշխան Զաքարյանն այդ քննադատություններն արել է սրանից մոտ մեկ շաբաթ առաջ, և մենք որևէ կերպ չենք էլ ցանկացել դրան անդրադառնալ։ Բայց քանի որ երեկ հաշվետվության ժամանակ ինքը մեղադրում էր ամբողջ պետական ապարատին, կարելի է ասել՝ բոլոր նախարարներին, բոլոր համայնքապետերին՝ գողության, յուրացման մեջ, ես էլ ամեն ինչը տեղը դրեցի՝ ասացի, որ կոռուպցիան գալիս է ձեզանի՛ց։
Սպարտակ Մելիքյանի հետ «7օր»-ի հարցազրույցին կարող եք ծանոթանալ քիչ ավելի ուշ։
Ի դեպ, ՎՊ մամուլի պատասխանատուն էլ ասել է, որ այսօր խորհրդարանում Իշխան Զաքարյանը հանդես կգա պատասխան հայտարարությամբ։

7or.am