Լրահոս

24.09.2018 11:37


«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին «Գանձասար-Կապան» ակումբի ֆինանսական տնօրեն Գ․ Ա․-ն իր մոտ է հրավիրել Ա․ Ս․-ին և, ըստ ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ նա հոգեբանական ճնշում է գործադրել Ա․ Ս․-ի նկատմամբ, հայհոյել և սպառնացել սեռական բնույթի գործողություններ կատարել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։ Եվ իր ու Գ․ Ա․-ի միջև պայմանագրի խզման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ․ Ա․-ն սպառնացել է կոտրել իր քիթը և սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ։ Նա անգամ ցանկացել է հարվածել իրեն։

Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հաղորդման իսկությունը։

Այս խորագրի վերջին նյութերը