Տնտեսական

24.09.2018 14:10


Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:

Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր՝ ժամը 07:00-ից:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Այս խորագրի վերջին նյութերը