Լրահոս

25.09.2018 13:01


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ և մեկ տուժած (տեսանյութ)

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ և մեկ տուժած (տեսանյութ)

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, «կիսլառոդի» պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։ Թե ինչն է եղել պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոցի աշխատակից է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն:

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները:

Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ:

ՀՀ առողջապահության նախարարություն

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը