Լրահոս

25.09.2018 17:31


Մահվան ելքով պատահար Էրեբունիում

Մահվան ելքով պատահար Էրեբունիում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Էրեբունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնությունն անհայտ կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.45-ին հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, կինը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը