Քաղաքական

25.09.2018 15:16


Լևոն Երանոսյանը կասկածվում է հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ

Լևոն Երանոսյանը կասկածվում է հեղափոխության օրերին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննչական գործողությունների մասնակցելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Երևանի Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով, նա այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էր։

Փաստաբանն ասաց, որ Երանոսյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը։

Լևոն Երանոսյանը ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է 2018-ի մայիսին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն։

***

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Փաստաբանի խոսքով, Հատուկ քննչական ծառայություն հրավիրված Երանոսյանին ներկայացվել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

«Օգտվելով իր իրավունքից այս պահին հրաժարվել է ցուցմունք տալուց: Մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց»,-նշեց Սաֆարյանը:

Փաստաբանի ներկայացմամբ, Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն՝ կիրառել է դրանք:

Այս խորագրի վերջին նյութերը