Աշխարհ

25.09.2018 20:48


Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում զորախաղերի կապակցությամբ

Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում զորախաղերի կապակցությամբ

Ադրբեջանը «լարվածությանն աճին ուղղված սադրանք» է անվանել Լեռնային Ղարաբաղում զորավարժություններ անցկացնելու հայկական ուժերի նախաձեռնությունը:

Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ից 28-ը զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ տարածել է հայտարարություն, որի համաձայն, «թշնամու օդուժը կոչնչացվի, եթե փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին»:

Նախարարության փոխանցմամբ, «հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի քաղաքական և զինվորական ղեկավարությունն է կրելու»:

Արևմտյան լրատվական գործակալությունները վկայակոչել են ղարաբաղկան ուժերի հրամանատարներին, ովքեր ասել են, որ «Ադրբեջանի ուժերի կողմից վտանգի դեպքում առանց վարանելու պատասխան կտան»:

Վաղը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է երկու երկրների արտաքին գործոց նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը