Հայաստան ՌԴ նախագահի այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ռուսաստանի նախագահի այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետներ հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ առաջիկայում նման այցելություն ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,-նշեց Տիգրան Բալայանը: