Ողբերգական դեպք Երևանում. 40-ամյա տղամարդը, գովազդային վահանակը տեղադրելիս, անզգուշաբար սայթաքել և վայր է ընկել
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։ Այս պահին տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների հերթապահ բրիգադը, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ է, ով աշխատում էր «Երվանդ Հովհաննիսյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն և նախնական տեղեկություններով՝ շենքի պատին գովազդային վահանակ կախելիս, վայր է ընկել գորգերի չորացման համար նախատեսված երկաթյա ձողի վրա: Տեղում զննելով դին, դատաբժիշկը հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։