Աշխարհ

27.09.2018 19:30


Թուրքական TAI ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հետ

Թուրքական TAI ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հետ

Սեպտեմբերի 25-ին՝ Բաքվում՝ ADEX-2018 միջազգային տեխնիկական ցուցահանդեսի ժամանակ, Թուրքիայի արդյունաբերական ընկերությունը (TAI) և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կնքել են համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։

Պայմանագրով նախատեսվում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ծրագրերով փորձի փոխանակում պաշտպանության և ավիացիայի ոլորտում։

Թուրքական ընկերության՝ TAI կադրերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Մուսթաֆա Աքքուրթը նշել է, որ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ակադամիական ծրագրերով, այլ ընգրկելու է նաև գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգ․

«Նախատեսվում է գիտելիքի և փորձի փոխանակում։ Նպատակ ունենք մեր ընկերության զարգացմանը նպաստող գիտելիքները, այդ թվում՝ հիմնական գիտություններից, արտահանել Թուրքիա, մեր ձևաչափը, արտադրությունը, որակը և սերտիֆիկացիան էլ Ադրբեջան մտցնել։ Այս հաստատության միջնորդությամբ համագործակություն ենք սկսել Ադրբեջանի տարբեր համալսարանների հետ»,-ասել է Մուսթաֆա Աքքուրթը։

Հիշեցնենք, որ Բաքվում ADEX-2018 միջազգային տեխնիկական ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 25-ին։ Թուրքիայից ցուցադրությանը մասնակցում է 41 ընկերություն: Թուրքական Roketsan ընկերությունը իր տաղավարում ներկայացրել է նաև ինքնաթիռից արձակվող SOM թևավոր հրթիռը, որը Ադրբեջանը առաջին անգամ ցուցադրել էր այս տարվա հուլիսին Բաքվում անկացված զորավարժության ժամանակ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը