Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի քննարկել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ նախկին նախագահԳալուստ Սահակյանը:
«Քննարկել ենք քաղաքական տարբեր հարցեր: Խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշակի խոսակցություններ եղան, բայց ինչ-որ որոշում չկա: Եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք, և ինչքան որ ձայն կունենանք, այդ ձայներով էլ կպայքարենք: Խորհրդարանի լուծարման հարց չենք քննարկել»,-շեշտեց նա:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Գալուստ Սահակյանը նշեց, որ ցանկացած ուժի հետ կարող են համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից:
«Եթե Քոչարյանն այնպիսի խնդիրներ կառաջադրի, որոնքմեր գաղափարներին մոտ են, այդ ժամանակ կխոսենք: Ցանկացած քաղաքական ուժ ցանկացածի հետ կարող է համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից»,-նշեց Գալուստ Սահակյանը:
Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
«Քննարկել ենք քաղաքական տարբեր հարցեր: Խորհրդարանի արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշակի խոսակցություններ եղան, բայց ինչ-որ որոշում չկա: Եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ մեր մասնակիցները կունենանք, և ինչքան որ ձայն կունենանք, այդ ձայներով էլ կպայքարենք: Խորհրդարանի լուծարման հարց չենք քննարկել»,-շեշտեց նա:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Գալուստ Սահակյանը նշեց, որ ցանկացած ուժի հետ կարող են համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից:
«Եթե Քոչարյանն այնպիսի խնդիրներ կառաջադրի, որոնք մեր գաղափարներին մոտ են, այդ ժամանակ կխոսենք: Ցանկացած քաղաքական ուժ ցանկացածի հետ կարող է համագործակցել, եթե դա բխում է պետական շահերից»,-նշեց Գալուստ Սահակյանը: