Աշխարհ

28.09.2018 09:27


Մոսկվայի դատարանը ազատ արձակեց Խաչատուրյան քույրերից երկուսին (տեսանյութ)

Մոսկվայի դատարանը ազատ արձակեց Խաչատուրյան քույրերից երկուսին (տեսանյութ)

Մոսկվայի Բասմանյան դատարանը մեկուսարանից ազատ է արձակել 58-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերին և միջնեկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանից։

Միջնորդությունը բավարարելու մասին դատարանի վճիռը կարդաց դատավոր Յուլյա Սաֆինան։ Քննիչների խնդրանքով դատավարության գործընթացը փակ էր, կողմերը դեմ չէին։

Քույրերին արգելվում է լքել կացության վայրը գիշերը, շփվել որևէ մեկի հետ, բացի քննիչից և մտերիմ բարեկամներից։ Նրանց արգելվում է շփվել նաև միմյանց հետ։ Բացի այդ նրանք չեն կարող օգտվել համացանցից և բջջային կապից` արգելքը գործում է մինչև դեկտեմբերի 28-ը։

Դատարանը ուսումնասիրում է մեկուսարանից նաև ավագ քրոջը ազատ արձակելու միջնորդությունը։

Նաև տեսանյութ հրապարակած Mash տելեգրամ-ալիքի տվյալներով, Անգելինա Խաչատուրյանը տուն է գնում։ Նա ժպտում է և ցույց է տալիս առանց ձեռնաշղթաների ձեռքերը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

***

Մոսկվայի Բասմանի դատարանում, որտեղ ուսումնասիրվում է մեկուսարանից Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու մասին քննիչների միջնորդությունը, վեճ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։

Աղջիկների բարեկամները վիճել են:

«Աղջկա հորեղբայրը հարվածել է մորական կողմից նրանց եղբորը։ Ապա երկուսով պատահաբար բարեկամուհուն են հարվածել»,-գրում է Mash–ը։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, Խաչատուրյան ընտանիքի կրտսեր քույրը` Մարիան, անմեղսունակ է ճանաչվել։ Ավագ քույրերը սահմանափակ անմեղսունակ են ճանաչվել, նշում է ալիքը։ Ընդ որում, մի շարք փորձաքննություններ հաստատել են բռնության և ոտնձգությունների փաստը հոր կողմից, ինչն ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը