Համացանցում իրար են խառնվել: Մարդկանց հոգիներն ալեկոծվել են Դուշանբեից ստացվող նկարի պատճառով: Նկար, որտեղ ԱՊՀ երկրների ղեկավարները նստած են սեղանի ճակատային հատվածում, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի կողքի հատվածում:
Ոմանք չարախնդում են այդ լուսանկարի պահով, ոմանք՝ նեղսրտում:
Ոմանք փորձում են վարչապետին պաշտպանել՝ նշելով, թե նրան ամենապատվավոր տեղն են նստեցրել՝ որպես թամադա, ոմանք էլ՝ թե բա տեսա՞ք, որ ասում էինք Նիկոլին չեն ընդունում ԵՏՄ-ում (վիճակը փորձեց փրկել ՀՀ ԱԳՆ-ն՝ առաջ քաշելով պետության անունների այբբենական կարգի վարկածը, բայց դե դա էլ չօգնեց, քանզի այբբենական կարգը, օրինակ, Լուկաշենկոյին պետք է ավելի մոտ նստեցներ Փաշինյանին, քան, ասենք, Նազարբաևին, սակայն նկարից երևում է, որ նստողներն ըստ այբբենական կարգի չեն շարված, կամ էլ՝ երևի տաջիկերենով են առաջնորդվել, բայց դե դա էլ բան չի փոխում և հարցեր են առաջանում): Սրանք, իհարկե, պարզունակ դատողություններ են: Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան աթոռների տեղերը: Տեղերը հետևանք են:
Ներքին ասպեկտ
Եթե ոմանք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանին դիտմամբ են անհարմար տեղ նստեցրել, ապա պետք է իմանան, որ եթե դա անգամ այդպես է, ապա անհարմար տեղ նստեցրել են Հայաստանին: Եթե Փաշինյանն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ անկյուն է քշված, ապա դա նշանակում է, որ անկյուն է քշված Հայաստանը: Այ սա՛ պետք է մտահոգի բոլորիս, այլ ոչ թե չարախնդալու կամ փրփուրը բերաններիս պաշտպանելու դրդի:
Իսկ թե ինչու է այդպես ստացվել, պետք է հետ գնալ ու տեսնել, որ մենք վճարում ենք մեր անպատասխանատու ու անհեռատես վարքագծի համար: Չէր կարելի 10 հազար դրամով անարդյունավետ իշխանություն ընտրել, որ հետո փորձեինք հերոսաբար պայքարել այդ իշխանության դեմ ու հայտնվեինք մեկ այլ խնդրի մեջ:
Նիկոլ Փաշինյանից բան պահանջել պետք չէ: Նա, պատկերավոր ասած, նվագում է այնքան, որքան կարողանում է: Նա իր գլխավոր ֆունկցիան՝ իշխանափոխության գործընթացը կազմակերպելն ու առաջնորդելն իրականացրել է:
Փաշինյանը չէր ուզում: Պարզապես այդպես ստացվեց: Հեղափոխության արդյունքները նույնքան անսպասելի էին Նիկոլ Փաշինյանի համար, որքան որ հայ ժողովրդի:
Նիկոլ Փաշինյանը, իր թիմը և հայ ժողովուրդը ցանկանում էին փոփոխություն, արդարացիորեն մերժում էին նախորդ ռեժիմին, բայց պատրաստ չէին հեղափոխության: Հեղափոխությունը, ինչպես անկախությունը, Հայաստանին տրվեց հեշտությամբ ու «երկնքից»:
1988-ի շարժման սկզբում ո՛չ նախաձեռնողները, ո՛չ հանրահավաքի մասնակիցները չգիտեին, որ վերջում անկախ պետություն են ստանալու: Հենց ստացան, ուրախացան: Ամեն ինչ շատ ռոմանտիկ էր թվում: Շատերը չէին հասկանում, որ անկախությունը շատ լավ բան է, բայց պետք է ամեն օր պայքարես այդ անկախության պահպանման համար: Ոմանք դիմացան փորձությանը, իսկ շատերը լքեցին «մարտի դաշտը»:
Ու ինչպես 88-ի շարժման ժամանակ էր, այս տարվա ապրիլյան հեղափոխությունը նույնպես հաճելի անակնկալ մատուցեց հայ ժողովրդին (իշխանությունը հանձնվեց շատ արագ ու անարյուն): Անակնկալ, որին տեր կանգնելու համար տաժանակիր աշխատանք է պետք: Մի բան է քանդելը, շատ ավելի դժվար բան՝ կառուցելը: Քանդելու համար կարելի է «ֆայլաբազարից» էլ մարդ բերել, բայց կառուցելիս պետք է դիմել լուրջ մասնագետների միայն:
Արտաքին ասպեկտ
Հայկական հեղափոխության նկատմամբ անտարբեր է Արևմուտքը և թշնամաբար է տրամադրված ԱՊՀ տիրույթը:
Արևմուտքի հետ սելֆիներից, ֆոտոներից ու ժպիտներից այն կողմ որևէ բան դեռ չի ստացվել: Մինչդեռ Ադրբեջանի հետ կոնկրետ համաձայնագրեր ու պայմանագրեր են կնքվում Արևմուտքի ներկայացուցիչների կողմից:
Ինչ վերաբերում է ԱՊՀ ու մասնավորապես՝ ԵԱՏՄ տիրույթին, ապա այստեղ չեն թաքցնում, որ բացասաբար են ընդունում հայկական հեղափոխությունը, քանզի այն արտահանվելու պոտենցիալ ունի և կարող է ոգևորել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու մյուս պետությունների ընդդիմադիր շրջանակներին: Արդյունքն այն է, որ Հայաստանը ներկայացնող Փաշինյանի հետ նկարվում են ու ատամները կրճտացնելով ժպտում, իսկ ահա Ադրբեջանի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերում:
Այսինքն՝ ստացվել է այնպես, որ Հայաստանը հայտնվել է յուրայինների մեջ օտարի և օտարների մեջ նույնպես օտարի կարգավիճակում: Սա շատ վտանգավոր է մեզ համար, քանզի առանց դաշնակիցների և առանց ներքին տնտեսական լուրջ քաղաքականության նույնիսկ մեզանից շատ ավելի հզոր երկրները չեն կարող դիմանալ այսօրվա աշխարհի մարտահրավերներին:
Մեր խնդիրը, հետևաբար, պետք է լինի իրավիճակի շտկումը՝ նախորդը մերժելով ու նորը ձևավորելով: Էյֆորիային պետք է փոխարինի միտքը, կամքը, պրոֆեսիոնալիզմը և պրագմատիզմը: Նորը պետք է ձևավորվի ՀՀ անվտանգության շահերն առավելագույնս ապահովելու կոդի հիման վրա:
Հեղափոխությունը կարելի է անել «դուխով», բայց երկրի տնտեսությունը զարգացնում ու անվտանգությունն ապահովում են ԽԵԼՔՈՎ:
Յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ օտար

Կորյուն Մանուկյան