Աշխարհ

28.09.2018 20:37


Ադրբեջանում արդեն գործում է «Вертолеты России» ընկերության սպասարկման կենտրոնը

Ադրբեջանում արդեն գործում է «Вертолеты России» ընկերության սպասարկման կենտրոնը

Սեպտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում արդեն գործում է Вертолеты России հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերության համատեղ ստեղծած ռուսական ռազմական ուղղաթիռների սպասարկման կենտրոնը։

Այս մասին Բաքվի ADEX-2018 ցուցահանդեսին հայտնել է ռուսաստանյան ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այս տարվա հունիսին մենք Silk Way ընկերության հետ վերանորոգեցինք իրենց ուղղաթիռներից մեկը։ Այժմ քննարկվում է երկրորդ ուղղաթիռի վերանորոգումը»,- նշել է Չեչիկովը։

Նա նաև հայտնել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը, ինչպես նաև ծրագրվում է նոր սարքավորումների մատակարարում, կենտրոնը առայժմ նախատեսված է տեղային վերանորոգման համար, եթե զարգացվի, ապա կարող է դառնալ սպասարկման և վերանորոգման լիարժեք կետ։

Այս խորագրի վերջին նյութերը