Ամերիկյան համալսարանում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 16։00-ի սահմաններում նշված կենտրոնից Արաբկիրի բաժին հայտնել են, որ «աչքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու, ավագ հետաքննիչ Ավակիմյանի գլխավորությամբ մոկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 19-ամյա Արամ Նազարյանն է, ով վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտա 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի բակում նույն համալսարանի 3 ուսանողների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ովքեր ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ են հասցրել նրան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը նույնպես սովորում է նշված համլասարանի 2-րդ կուրսում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ ուսանողներին հայտնաբերելու ուղղությամբ։