Աշխարհ

29.09.2018 08:13


Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 29-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Սրտի համաշխարհայաին ֆեդերացիայի կողմից հռչակվել է որպես Սրտի համաշխարհային օր և նշվում է ամբողջ աշխարհում:

Յուրաքանչյուր տարի, համաձայն ԱՀԿ տվյալների, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից աշխարհում մահանում է ավելի քան 38 միլիոն մարդ, որից 48%-ը կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ): Ընդ որում, այն երիտասարդացման միտում ունի:

Սրտանոթային հիվանդություններից ամենատարածվածները զարկերակային բարձր ճնշմամբ բնութագրվողներն են։ Տարածվածությամբ` երկրորդ, սակայն մահացության ցուցանիշով առաջին տեղն են զբաղեցնում սրտի սնուցման խանգարման (իշեմիայի) հետ կապված հիվանդությունները` մասնավորապես ստենոկարդիան և սրտամկանի սուր ինֆարկտը, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը (ինսուլտ):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը