Բախվել են խոտով բարձած ЗИЛ 130-ը, ГАЗель-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Սեպտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10.300 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 CG 007 համարանիշի ГАЗель մակնիշի 34 ՍF 601 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 35 MP 280 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո բժշկական հատուկ ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ 130-ը բարձված է եղել խոշոր չափի խոտի հակով և այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մասամբ կախվել ձորակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։