ՄԱԿ-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել վերջինիս մամլո խոսնակը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերի և հայտարարությունների կապակցությամբ: Նա վերահաստատում է համանախագահների կարևոր միջնորդական ջանքերի վերաբերյալ ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը և խրախուսում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և անհրաժեշտ քաղաքական կամքի դռսևորման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն։