Լրահոս

30.09.2018 10:36


Այսօր նշվում է Գյումրու օրը

Այսօր նշվում է Գյումրու օրը

Սեպտեմբերի 30-ին Գյումրին նշում է քաղաքի օրը, որի շրջանակներում քաղաքի բոլոր հատվածներում այդ օրն անցկացվելու են տարատեսակ միջոցառումներ:

Գյումրին Հայաստանի Հանրապետոթյան մեծությամբ 2-րդ քաղաքն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1837 թվականին։ Ի սկզբանե քաղաքը կրում էր Կումայրի անվանումը։ Հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992թթ.-ին Կումայրի։

Գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։

Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թ. հոկտեմբերի 22-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը