Տնտեսական

30.09.2018 15:47


Ամուլսարի հանքը կշահագործվի, եթե չսպառնա Սևանին ու Ջերմուկին. ՀՀ վարչապետ

Ամուլսարի հանքը կշահագործվի, եթե չսպառնա Սևանին ու Ջերմուկին. ՀՀ վարչապետ

Ամուլսարի հանքը կշահագործվի, երբ հիմնավորվի, որ այն սպառնալիք չի ստեղծում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Լիդիանի հետ կապված կա շատ կոնկրետ հարց: Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը ներկայացուցիչներին էլ եմ ասել, և դա շատ հստակ է»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ օտարերկրյա կազմակերպությունների հետ կապված այսպիսի հարցերը որևէ երկրի բացասական վերաբերմունք ցույց տալու նպատակ չունեն:

Այս խորագրի վերջին նյութերը