Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 1,2 հազարի (տեսանյութ)
6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ Է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մակասար քաղաքից (ունի մոտավորապես 1,3 մլն բնակիչ) 613 կմ հարավ ընկած շրջանում:
Օջախը 12 կմ խորության վրա Էր: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել: Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի Է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, գրեթե երկու օրվա ընթացքում գրանցվել Է մոտավորապես 170 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ տարերքի հարվածի հետեւանքով զոհվել Է ավելի քան 1,2 հազար մարդ, տուժել են հարյուրավոր բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: