Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է փորձաքննություն. Figaro
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է բժշկական փորձաքննություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Figaro պարբերականը:
«Դա սովորական պրակիտիկա է բնական մահվան պատճառը պարզելու համար: Փորձաքննությունը կկատարվի Նիմայի բժշկական կենտրոնում: Այս նորությունը չպետք է անհանգստության պատճառ լինի: Աշխարհահռչակ շանսոնեյի մահը բնական էր, ուղղակի պետք է պարզել մահվան հանգամանքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տարասկոնի համայնքի դատախազ Պատրիկ Դեժարդինը:
Հոկտեմբերի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկանում: