Տնտեսական

02.10.2018 14:04


Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության հարցը քննելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության հարցը քննելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությամբ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը:

«Վերջին ժամանակում գերարդիական է մնում գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցը: Մենք կարծում ենք, որ պետք է ստեղծել այդ ոլորտի ուսումնասիրության առարկա հանդիսացող երկու բնական մենաշնորհներից «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանանք, որ գազի գործող սակագները հիմնավորված են»,-ասաց Մելքումյանը:

Նա հիշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ն մանրամասն քննարկել էր մեկ տարի ժամկետում գազամատակարարման և բաշխման համակարգի խնդիրները: Ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, և ԱԺ-ն ընդունել էր հաշվետվություն: Եվ, ցավոք, այս տարիներին ԱԺ ընդունած դրույթների 90 տոկոսից ավելին կյանքի չի կոչվել: Դա վերաբերում է և կորուստների նվազեցմանը և գնումների համակարգին և այլ խնդիրների:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն քննիչ հանձնաժողովը 28 պատգամավորներ ստորագրությամբ արդեն ստեղծվել է: Մելքումյանն առաջարկեց կազմը ձևավորել հետևյալ համամասնությամբ՝ ՀՀԿ՝ 5, «Ծառուկյան» խմբակցություն ՝3 , «Ելք»՝2, ՀՅԴ՝1 անդամներով:

Այս խորագրի վերջին նյութերը