Քաղաքական

02.10.2018 20:33


Ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կառավարությունից ՀՅԴ-ական նախարարներին հետ կանչելու հնարավորությունը հնարավոր է համարում: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի առաջարկվող փոփոխություններին կողմ քվեարկեն և նախարարներին հետ կանչեն:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, նայած իրավիճակը ոնց կզարգանա: Այստեղ ամեն ինչ անկանխատեսելի է և որևէ տրամաբանական ընթացք ես չեմ տեսնում, որովհետև մենք ուղղակի քաոսի ենք վերածում ամեն ինչ: Շատ մեծ վերապահումով կարելի է այստեղ նորմալ քաղաքակիրթ հարաբերությունների մասին խոսել»,-«Արմենպրես»-ի նփոխանցմամբ, ասաց Ռուստամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը