Նախագահի հրամանագրերով ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ազատվեցին աշխատանքից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Այդ մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատաքից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել վերընշյալ նախարարներին։