Լրահոս

03.10.2018 10:46


Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու բեռնատար ավտոբուսը. կան զոհեր

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու բեռնատար ավտոբուսը. կան զոհեր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Քաղցրաշեն-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 34 RO 482 համարանիշի ավտոմեքենան և Կուբան մակնիշի 25 ԼՍ 211 համարանիշի բեռնատար ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ՝ Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Արտաշատի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Volkswagen-ը վարել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Փանոսյանը, ով վրաերթի է ենթարկել ճանապարհի եզրին կանգնած համագյուղացի՝ 41-ամյա Նաիրի Հովհաննիսյանին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ժորժիկ Հովհաննիսյանին պատկանող ГАЗ Кубанец մակնիշի ավտոմեքենային։ Ն. Հովհաննիսյանը վրաերթի հետևանքով մնացել է 2 ավտոմեքենաների արանքում։ Ա. Փանոսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Հովհաննիսյանը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը