Աշխարհ

03.10.2018 19:02


Ադրբեջանցի մարզիչ. «Մխիթարյանին Բաքվում կարող էին վատ վերաբերվել»

Ադրբեջանցի մարզիչ. «Մխիթարյանին Բաքվում կարող էին վատ վերաբերվել»

Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ:

Թիմի հետ Ադրբեջան չի մեկնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մնացել է Լոնդոնում:

Խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելուն անդրադարձել է ադրբեջանական «Ղարաբաղ» թիմի մարզիչ Քուրբան Քուրբանովը: Նա մասանավորապես ասել է. «Չէինք ցանկանա, որ այսպես ստացվեր: Սակայն պատերազմում հարազատներին կորցրած մարդիկ կարող էին նրան վատ վերաբերվել: Խաղի տեսակետից բնականաբար ոչ, սակայն նմանատիպ հարցերի առկայության դեպքում նրա չգալը ավելի նպատակահարմար է»:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը