Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել Լիլիթին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ»:
Իսկ հետո կատակելով՝ ասում էին. «Եթե բնակարանի հարցով կառավարությունը օգնության ձեռք մեկնի, չի բացառվում հերթական եռյակը ընտանիքում ծնվի»:
Երևանում եռյակ է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ

Մանրամասները՝ shamshyan.com-ում։