2 օր ոչ աշխատանքային սահմանելու հարցով կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է արտահերթ նիստ գումարել
Կառավարության առաջիկա նիստում որոշում է կայացվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային:
«Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ և պետք է խնդրենք վաղը հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն և, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները և եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 11-12-ը:
Հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 մարդ:

7or.am