Ազատություն, թե՝ ամենաթողություն. Մշակույթի գործիչները ոլորտային խնդիրներ են քննարկել (ֆոտոշարք)
Մշակույթի նախարարությունը պետք է օգնի, թե՞ չխանգարի արվեստագետներին ստեղծագործել: Հարցը քննարկման դրվեց հենց սկզբից եւ օդում մնաց մինչեւ վերջ: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման թեմանայսշաբաթմշակույթնէր:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված արվեստագետները համակարծիք են, մշակույթի ոլորտում անհետաձգելի փոփոխություններ են անհրաժեշտ, խնդիրները շատ են, առաջարկվող լուծումները՝ ֆրագմենտալ: Այնինչ հեղափոխությունից հետո արվեստագետները, առաջին հերթին, մշակութային կտրուկ հեղաշրջում էին ակնկալում:
Կարին ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը վստահ է. Հստակ մշակված մշակութային քաղաքականությունն անհրաժեշտություն է: Անխնամ թողած, չհերկած դաշտում միայն մոլախոտ կաճի՝ հիմնավորում է նա: Ապացույցները երկար փնտրել անհրաժեշտ չէ, բավական է միայն նայել ինչ է լսում, նայում ու կարդում հայ երիտասարդն այսօր: Պատճառները, ըստ նրա, շատ ավելի խորքային են: Գաղտնիք չէ, որ մեր հարեւան երկրները հսկայական գումար են ծախսում հակահայկական լոբբինգի վրա: Բացառել, որ մեծ գումար է ներդրվում նաեւ հայկակական մշակույթը խեղաթյուրելու ու պետականությունը ներսից թուլացնելու վրա, միամտություն կլինի:
«Ամերիկայի համար դեմոկրատիան շատ լավ խաղ է, բայց ոչ մեր դեպքում, երբ այն օտարի ձեոք է դառնում քո մարմնի մեջ խրված եւ քեզ կառավարելու գործիք: Մեր բյուջեն եւ մեր աշխարհագրական դիրքը մեզ թույլ չեն տալիս, որ մենք նույնքան դեմոկարտ լինենք: Թշնամի երկիրը միլիոնավոր դոլարներ է ներդնում մեր մշակույթը ապականելու գործն իրականացնելու համար, մենք ինչպե՞ս կարող ենք մեկ դոլար ներդնել ու ակնկալել, որ ամեն բան լավ է լինելու»,-ընդգծում է նա ու ավելացնում.
«Հինգ երկրի խաչմերուկում գտնվող երկիրը չի կարող առաջ շարժվել, առանց մշակութային հստակ քաղաքականության: Եթե ես խաչմերուկում եմ, պետք է ձեռքիս սուր եւ վահան ունենամ եւ տեր կանգնեմ այդ խաչմերուկին, այլապես կվերածվեմ Իրաքի, որտեղ բոլորը տեր են բացի Իրաքից: Նույնը կարելի է ասել Սիրիայի մասին: Եթե մենք ուզում ենք նմանվել այդ երկրներին ուրեմն գնանք մշակույթի ազատականացման»:
Գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանը կտրականապես չի կիսում այս կարծիքը: Դրսից եկող հոսանքները եւ մշակույթի խնդիրները անզեն աչքով էլ տեսանելի են, չի հերքում, սակայն մշակույթ՝առանց ազատ դրսեւորման չի պատկերացնում:
«Մշակույթից վերցրու ազատ դրսեւորման իրավունքը եւ այն կդադարի մշակույթ լինելուց: Շատ նուրբ սահման կա ազատության եւ ամենաթողության մեջ, իսկ ո՞վ է այդ գիծը գծելու: Չափանիշը պետք է լինի, ոչ թե մշակույթի նախարարությունը, այլ հազարամյա մշակույթը, որը դարերի ընթացքում ամբողջացրել է չափանիշները, որոնցով պետք է առաջնորդով»,-ասում է նա:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ակումբում կրքերը թեժանում են: Քննարկման սեղանի շուրջ արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող տասնյակ արվեստագետներ են նստած, իրար հակասող տասնյակ կարծիքներ են հնչում: Անգամ մշակույթի նախարարությունը ընդհանրապես փակելու առաջարկ կա:
«Վերջին հիսուն տարում մշակույթի նախարարությունը քաղաքականություն է մշակում ու այդպես էլ չի մշակվում այդ քաղաքականությունը: Այսինքն դա մի գործ է, որ չի վերջանում: Եթե չլինի մշակույթի նախարարությունը մշակույթ չ՞ի ստեղծվելու, իհարկե, ստեղծվելու է եւ գուցե ավելի լավ մշակույթ ստեղծվի: Մշակույթի նախարարությունը լավագույն դեպքում կարող է մշակութային միջավայր ստեղծել ու թույլ տալ, որ արվեստագետը հանգիստ աշխատի: Պետք չէ պահանջել այդ կառույցից մի բան, որ իր գործառույթներից ու հնարավորություններից դուրս է»,-իր տեսակետն է առաջ տանում Հովիկ Չարխչյանը։
«Այլ բան է, որ պետությունը օգնում է մշակույթին, բոլորովին այլ բան է, երբ վերահսկում է: Նախարարությունը մի կարեւոր բան պետք է անի, թուլացնի վերահսկողությունը եւ թողնի, որ մարդիկ շնչեն»,-ավելացնում է երգչուհի Լիլիթ Բլեյանը:
«Ուղղորդումը անհրաժեշտություն է, ով է իր երեխային թողնում գնալ, որ ուղղությամբ ուզում է՝ հույս ունենալով, որ նա ճիշտ տեղ կհասնի»,- հակադարձում է Քրիստ Մանարյանը:
«Ամենաթողությունը մշակույթի մեջ չափազանց վտանգավոր է, որովհետեւ շատ-շատերը մշակույթի ոլորտը դարձնում են իրենց համար բիզնես: Եթե ազատ է դաշտը ոչ ոք չի բռնելու նրա օձիքից եւ ասի որ ուղղությամբ նա շարժվի: Պետք է ունենալ ազգային, պետական մշակութային ծրագիր»,-վստահ է գրականագետ-խմբագիր Արմեն Ավանեսյանը:
Իրավիճակը մեղմել փորձում է Նիկոլայ Ծատուրյանը: Հայկական մշակույթը, համաձայն է, այսօր ծանր վիճակում է, բայց բեմադրիչ–ռեժիսորը խնդրի լուծման իր տարբերակն ունի: Մշակույթի առողջացումը պետք է սկսել սերնդի դաստիարակությունից, դրա համար անհրաժեշտ է, որ ուսուցիչները վերապատրաստվեն արտերկրում: Ոլորտում կարգ ու կանոն հաստատելու համար էլ առաջին հերթին պետք է հաստատվեն բարձր չափանիշներ, հստակեցվեն ու օրենքով ամրագրվեն բիզնես- արվեստ հարաբերությունները: Հովանավորները չպետք է խառնվեն արվեստի գործերին, նրանց օրենքով պետք է հատկացվի հասույթի որոշակի տոկոսը միայն:
«Եթե արվեստը բիզնես է, այդ կետում վերջանում է ամեն ինչ: Բիզնեսմեն ռեժիսորը ներկայացում է բեմադրում , գալիս են ծանոթ-բարեկամ գոռում են բռավո, նա էլ գիտի կարգին գործ է արել: Իսկ ինչո՞վ է զբաղված մեր նախարարությունը, եկեք այս թատրոնին փող տանք, եկեք այս ինչ ժանրը, այս ինչ արվեստագետին խրախուսենք… Չափանիշ չունենք, չկա չափանիշ…Լուծման մեկ տարբերակ կա պետք է գումար չխնայել ու ստեղծել միջազգային հանձնաժողովներ, մեր կինոն, գրականությունը, նկարչությունը պետք է գնահատեն լավագույն մասնագետները…Թե չէ մենք մեզ գնահատում ենք ու հանգիստ նստում»,-ասում է Նիկոլայ Ծատուրյանը:
Քննարկումն ամփոփում է նախաձեռնության ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:
«Պետությունը նույնքան ուժեղ է, որքան ուժեղ ու ժամանակի կրողն իր քաղաքացին: Պետությունը իր քաղաքականությամբ բալանսի է բերում այն ինչ պետք է հասարկությանը: Եթե մենք պետության փողերով միջոցառում ենք կազմակերպում, այն չպետք է հակասի այն ուղղությանը, որ անհրաժեշտ է քաղաքացուն»,- ասում է նա:
Ազատություն, թե՝ ամենաթողություն. Մշակույթի գործիչները ոլորտային խնդիրներ են քննարկել (ֆոտոշարք)
Մշակույթի նախարարությունը պետք է օգնի, թե՞ չխանգարի արվեստագետներին ստեղծագործել: Հարցը քննարկման դրվեց հենց սկզբից եւ օդում մնաց մինչեւ վերջ: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման թեման այս շաբաթ մշակույթն էր: