Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելը
Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով: Կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,-ասաց նախարարը:
Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողով: