Վրաստանում զինվորականները զորամասից զենք–զինամթերք են վաճառել
Վրաստանում զինծառայողներ են ձեռբակալվել, որոնք, օգտագործելով իրենց «ծառայողական դիրքը», ապօրինի վաճառել են զենք և զինամթերք։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչը հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում շտապ հրավիրված բրիֆինգի ժամանակ։
Քննության ընթացքում պարզվել է, որ լոգիստիկայի հրամանատարության տեխնիկայի վերանորոգման բազայի մասնագետը և ավտոմոբիլային բազայի շտաբային վաշտի փոխհրամանատարը հանցավոր համաձայնության են եկել և զորամասից զինամթերք են վաճառել։
Զինծառայողներին սպառնում է 9-13 տարվա ազատազրկում, փոխանցում էՎրաստանի ՊՆ կայքը։

Աղբյուրը՝ razm.info