Թուրքիայում թմրանյութերից օրական 3 մարդ է մահանում
Թուրքիայում 2017 թվականին թմրանյութերի օգտագործման հետևանքով 941 մարդ է մահացել: Այս մասին պարզ է դարձել Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կազմում գործող թմրանյութերի և թմրանյութերից կախվածության մոնիթորինգի կենտրոնի հրապարակած զեկույցից:
Նշվում է, որ 2017 թվականին թմրանյութերից մահացածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 2.3 տոկոսով, ինչը վերջին 5 տարիների շարունակական աճի ամենացածր մակարդակն է:
Նշվում է, որ 2017-ին մահերի 60 տոկոսը Թուրքիայում շատ տարածված «բոնզաի» կոչվող թմրանյութի օգտագործման հետևանք է:
Մահացածների 96.6 տոկոսը (909) տղամարդ է, 3.4 տոկոսը (32)՝ կին:
2017-ի թմրանյութերից մահացածների մեջ ամենատարեցը եղել է 78 (1 մարդ), իսկ ամենաերիտասարդը՝ 14 տարեկան (3 մարդ):
Ամենաշատ մահերը գրանցվել են 25-34 տարիքային խմբում:

Աղբյուրը՝ ermenihaber.am