Աշխարհ

04.10.2018 19:13


Ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչը ողջ-ողջ հրկիզել է քրոջ ամուսնուն

Ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչը ողջ-ողջ հրկիզել է քրոջ ամուսնուն

Ադրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալեկբերովը ծանր այրվածքներով տեղափոխվել է Թովուզի շրջանային հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում պարզվել է, որ Էլբուրսա Ալեկբերովին հրկիզել է նրա կնոջ եղբայր Վուգար Ալեկբերովը:

Վուգար Ալեկբերովը եկել է քրոջ տուն, և նրա ամուսնուն տեսել սիրուհու հետ, ինչից հետո, պաշտպանելով քրոջ պատիվը, հրկիզել է փեսային:

Այս խորագրի վերջին նյութերը