Մարալիկի 15-ից ավելի բնակավայրերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի վարչական տարածքում 15-ից ավելի ի համայնքների բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ինչ-որ մարդիկ չխոչընդոտեն համայնքապետ Արտակ Գևորգյանի աշխատանքը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են. «Ընդամենը մի քանի տարի առաջ համայնքապետ ընտրվեց Արտակ Գևորգյանը, մրցակիցների նկատմամբ ունենալով 4 հազար ձայնի տարբերություն: Այս կարճ ժամահահատվածում ոչ մի բացասական բան նրա կողմից չենք տեսել: Արել է ամեն հնարավորը համայնքների զարգազման համար, բնակիչներին սատար է կանգել, սակայն հիմա պարտվող թեկնածուները, ովքեր չնչին ձայն են հավաքել, փորձում են պռովակացիայի միջոցով խանգարել համայանքապետարանի բնականոն աշխատանքը: Մենք պահանջում ենք կառավարությունից ու Շիրակի մարզետարանից, որպեսզի միջամտեն և խնդիրը իրավական հարթությունում լուծեն, քանի որ նրանց կատարած քայլերի արդյունքում համայնքապետարանում գործող 6 հիմնարկութուններ մատնվել են պարապուրդի: Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև մարզպետարանից ու կառավարությունից չժամանեն: Հակառակ դեպքում կփակենք Երևան-Գյումրի ճանապարհը»:
Բողոքի ակցիայի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Արթիկի և Մարալիկի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր բանակցություններ են վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապահը բացեն: Այս պահին բանակցությունները արդյունք չեն տալիս:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։